Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Կիևում վերսկսվել են բախումները

Կիևում վերսկսվել են բախումները
18.02.2014 | 15:36

Առավոտից ընդդիմադիր պատգամավորները շրջափակել են Գերագույն ռադայի ամբիոնը և պահանջում են օրակարգում ներառել 2004-ի Սահմանադրությունը վերականգնելու հարցը: Ռեգիոնալների 3 հազար կողմնակիցներ հանրահավաք են կազմակերպել ԳՌ-ի մոտ: Այնտեղ են և բերկուտցիներով լի 20 ավտոբուս, ներքին զորքերի մի քանի հարյուր ծառայողներ: Ցուցարարները ոստիկանության երկու «Կամազ» են այրել: Ըստ zn.ua-ի` տասնյակ ցուցարարներ հարձակվել էին Կիևի կենտրոնում գտնվող ռեգիոնալների կուսակցության շենքի վրա և քարեր ու Մոլոտովի կոկտեյլներ էին նետում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք գրավել են շենքը: Արդեն խորհրդարանից լուրեր են հասել, որ ԳՌ-ի օրակարգում գրանցվել է 2004-ի Սահմանադրության վերականգնման հարցը:

Դիտվել է՝ 1887

Մեկնաբանություններ