Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ձյուդոյի երիտասարդականը

Ձյուդոյի երիտասարդականը
11.03.2014 | 12:42

Երևանի խուլ-համրերի մարզադահլիճում օրերս կայացած ձյուդոյի երիտասարդական առաջնությունում հաղթողներ են դարձել Վահագն Հովսեփյանը (55 կգ, Հրազդան), Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ, Գյումրի), Արմեն Ղազարյանը (66 կգ, Վանաձոր), Ավետիք Գրիգորյանը (73 կգ, Երևան), Միշա Նազարյանը (81 կգ, Գյումրի), Սեյրան Սահակյանը (90 կգ, Գյումրի), Ժորա Լագզյանը (+90 կգ, Երևան): Աղջիկների մրցավեճում չեմպիոններ են դարձել Արմինե Աբաջյանը (52 կգ, Գյումրի) և Ռոզա Խաչատրյանը (+52 կգ, Երևան):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ