«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Թերլեմեզյանցիները Ստեփանակերտին կնվիրեն չորս քանդակ

Թերլեմեզյանցիները Ստեփանակերտին կնվիրեն չորս քանդակ
21.03.2014 | 16:40

Երևանի քաղաքապետարանը և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը մայիսյան տոներից հետո Ստեփանակերտ են տեղափոխվելու 4 քանդակ, որոնք այս օրերին քանդակում են քոլեջի ավագ կուրսերի ուսանողները։

Քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը irates.am-ի հետ զրույցում ասաց, որ Թերլեմեզյանում ուսանողների համար միշտ հայրենաճանաչողության շրջանակներում որոշակի ծրագրեր ու նախաձեռնություններ են իրականացվում: Այդ ծրագրերից մեկի առիթով էլ դիմել են Երևանի քաղաքապետին, որ ուսանողներն հնարավորություն ունենան իրենց աշխատանքները նվիրել Արցախի մայրաքաղաքին: Այլ առիթներ էլ կան ծրագիրը կյանքի կոչելու համար. Երևանն ու Ստեփանակերտը քույր քաղաքներ են, լրանում է Հայ-ադրբեջանական ուժերի միջև զինադադարի 20-ամյակը:
ՈՒսանողների ներկայացրած տասը էսքիզներից Ստեփանակերտի քաղաքապետարանը ընտրել է չորսը: Մեկը քաղաք է պատկերում, մյուս երեքը կնոջ ֆիգուրներ են՝ ազգային նախշազարդ լուծումներով: Ժինգյալով հացն ու կուժն ուսին աղջիկը գալիս են լրացնելու քաղաքի պատկերը: Ստեփանակերտը սպիտակ քաղաք է, որպես գունային լուծում թերլեմեզյանցիներն ընտրել են կարմիր տուֆը։
Աննա Մնացականյան-Առուշանյանը նշեց նաև, որ նախատեսվում է այցելություն Արցախ. ուսանողները կշրջագայեն Արցախում, կճանաչեն երկիրը: Հավանաբար շրջագայության կմեկնեն նաև
քոլեջի գեղանկարչության բաժնի ուսանողները: «Եթե Ստեփանակերտը նախատեսի պատերի նկարազարդում, նրանք կիրականացնեն դա»,- նշեց զրուցակիցս՝ հավելելով, որ ծրագիրը դեռևս մշակման փուլում է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ