Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

«Հանրապետականները» կհավաքվեն շաբաթ օրը

«Հանրապետականները» կհավաքվեն շաբաթ օրը
23.04.2014 | 11:16

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, ըստ Henaran.am-ի, նախատեսված է շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին: Գործադիր մարմնի նիստերը նշանակում և վարում է ՀՀԿ նախագահը: Նիստում կքննարկվեն ներքաղաքական հարցեր: Կուսակցության խորհրդի նիստ հրավիրված չէ, ուստի ենթադրվում է, որ կադրային հարցեր չեն քննարկվի:

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ