Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Այսօրվա թուրք երիտասարդության համար թե՛ հայերը, թե՛ հույները, մինչև իսկ հրեաները օտարազգի են»

«Այսօրվա թուրք երիտասարդության համար թե՛ հայերը, թե՛ հույները, մինչև իսկ հրեաները օտարազգի են»
23.04.2014 | 17:58

Ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր են այցելելու թուրք պատվիրակներ, որոնք Հայաստանում են Արևմտահայոց ազգային համագումարի խորհրդի հրավերով: Պատվիրակները, որ մասնակցելու էին արևմտահայերի պահանջերին վերաբերող գիտաժողովի, մինչ այդ պատասխանեցին լրագրողների հարցերին:

Արևմտահայոց ազգային համագումարի խորհրդի անդամ Սևակ ԱՐԾՐՈՒՆԻՆ նշեց, որ սա հրապարակային երկխոսության առաջին փորձն է Հայաստանում: Հյուրերը հայտնի են հայամետ դիրքորոշմամբ, նրանք պետականամետ են, բայց պայքարում են Թուրքիայում ավելի լավ ընթացքի համար ` ազատություների, փոքրամասնությունների իրավունքների տեսակետից: «ՈՒստի և համարձակվում են հայ հանրության առաջ, ի գիտության իրենց պետության, խոսել մեր իրավունքի մասին»,- նշեց Ս. Արծրունին:
«Փաստ է, որ 100 տարի առաջ հայ ժողվրդի նկատմամբ իրագործվել է ցեղասպանություն: Խնդրի մասին վերջին 20-30 տարիներին է թուրք հասարակությունը սկսել բաց խոսել»,- ասաց պատվիրակության անդամ, գրող-հրապարակախոս, ծագումով համշենցի ԱԴՆԱՆ ԳԵՆՉԸ, ով հայտարարել էր, որ 1915 թվականին հայերի նկատմամբ իրականցված ոճրի համար, ինքն ունի մեղքի զգացում և չի կարող անտարբեր նայել այդ ամենին: Անդրադառնալով Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց, որ հասարակության մեջ դրամատիկ լարվածություն կա, համոզմունք, որ Թուրքիայի կառավարությունն ունի իր ներդրումը: «Հարյուր տարի անց երկրորդ տեղահանությունն է ապրում հայությունը Քեսաբում»,- նկատեց գրողը:
«Թուրք հասարակությունը ընդունում է,որ հայերի նկատմամբ իրականցված բռնության, տեղահանություն փաստը, բայց երբ խոսվում է ցեղասպանության մասին, սկսում են ժխտել: Ի՞նչ կասեք սրա մասին»: Անդրադառնալով «Իրատես de facto»-ի այս հարցին՝ Ադնան Գենչն ասաց, որ Ճիշտ է դիտարկումը, ժխտողական քաղաքականությունը Թուրքիայի հանրապետության ստեղծումից մինչ օրս շարունակվում է` որպես պետական, պաշտոնական քաղաքականություն: «Այն փոխանցվում և արմատանում է հասարակության մեջ մինչև իսկ կրթական համակարգով: Եվ այսօրվա թուրք երիտասարդության համար թե՛ հայերը, թե՛ հույները, մինչև իսկ հրեաները օտարազգի են, ամերիկացիների նման կարծես թե ուրիշ երկրից տեղափոխված բնակչություն լինեն: Մենք ցեղասպանության գիտակցության բարձրացման համար վերջին 4-5 տարիներին Ստամբուլի քաղաքի կենտրոնական հրապարակում ապրիլքսանչորսյան ոգեկոչումներ ենք իրականացնում և մամուլի միջոցով բացատրում ենք ժողովրդին, որ իրենք ավելի տեղյակ լինեն: Այս տարի ապրիլի 24-ի միջոցառմանը կմասնակցեն նաև սփյուռքահայեր, քաղաքական գործիչներ»: Բանախոսը նկատեց նաև, որ ոչ կառավարական կազմակերպություները գալիս-գնում են Երևան և Ցեղասպանության խնդրի մասին երկխոսություններ են լինում երկու ժողովուրդներր միջև: Բայց ասօր Հայաստանում են Թուրքիայի քաղաքական գործիչներ, նրանք գիտաժողովի են մասնակցելու, Ծիծեռնակաբերդ են այցելելու և կուզենային իմանալ հայաստանյան մամուլի տպավորություներն իրենց այցի մասին:
Հարց հնչեց` ինչպե՞ս կընդունեն Ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցած թուրք պատվիրակներին իրենց երկրում:
«Այդ գլխացավանքը Թուրքիայում 30 տարուց ի վեր կա, նորություն չէ, այդպիսին է քաղաքականությունը Թուրքիայում»,- ասաց Ադնան Գենչը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ