Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Որովհետև պատմության բոլոր դասերից ամենադժվարը նրանց ժպտալ սովորեցնելն է»

«Որովհետև պատմության բոլոր դասերից ամենադժվարը նրանց ժպտալ սովորեցնելն է»
24.04.2014 | 21:48

Իրենց մանկության վայրերից տեղահանված հայ ծերունիները փախան, գաղթեցին, անապատներ, մայրցամաքներ, ծովեր և օվկիանոսներ անցան, բայց երբեք իրապես չճամփորդեցին: Աշխարհում թափառելը նրանց տխրությունների մի մասն էր, այլ ոչ թե` հետաքրքրությունների կամ ուրախությունների:

Նրանց աչքերի մեջ ոխ չկա, հասկանալու և մեղադրելու համար շատ կարճ ապրեցին:

Ով ասես կարող էր մեռնել ուր ասես:

Այս աշխարհում չկա մի հայ ընտանիք, որը, ինչպես ջրապտույտում, մահվան օղակներում անհետացած անձիք չունենա: ՈՒրեմն կարող ես ուզածդ զանգվածային գերեզմանի վրա աղոթել`մտածելով, որ այնտեղ ընտանիքիդ պատկանող մեկը կա:

Զանգվածային գերեզմանները պատմության ամենահանցավոր մասն են:

Իսկ Կոմիտասն անընդհատ ծիծաղում էր, անսովոր մի ծիծաղով, որ իր վրա էր վերցնում տառապյալների արցունքները, իսկ մարդասպաններին արհամարհում. այդ ծիծաղը ցույց էր տալիս, որ Կոմիտասի մեջ սպանելու ոչինչ չէր մնացել:

Գուցե այս պատմությունը Շշուկների մատյանի փոխարեն Բալասանման մատյան անվանվեր: Որովհետև այն պատմում է աներևակայելի տառապանքերից անցած մարդկանց մասին, որոնցից ամեն մեկը յուրովի էր փորձում բուժվել:

Ամեն մեկը յուրովի է վճարում կարոտների համար:

…հայրենազուրկ: Այսինքն, զուրկ ոչ թե հայրենիքից, որը սիրում ես, այլ հայրենիքից, որը քեզ պաշտպանում է:

Մահն ամեն ինչ խառնելու, տունդարձը մոռանալու մի ձև էր: Մանկությանս տարիների հայերը շատ ապրեցին, ու բոլորն էլ ծեր հասակում մահացան: Կարծում էի, թե այլ կերպ չէր կարելի: Մեջները մի տեսակի հոգնություն կար, որը նրանց չէր թողնում հանգստանալ, էլ ուր մնաց` մահանալ:

Հուշերն ավելի ուշ են մեռնում, քան մարդիկ:

Ոչ ոք չի կարող ասել, որ իսկապես գիտի, թե ինչ է լռությունը, եթե իր թիկունքում չի լսել լիցքավորվող զենքի չրխկոցը:

Մեծ պատասխանատվություն է ապրիլ այս երկրին վրա ավելի շատ, քան Հիսուս Քրիստոստը: Պետք է հաստատ պատճառներ ունենաս, որպեսզի համաձակվիս ընել ատ:

Որովհետև պատմության բոլոր դասերից ամենադժվարը նրանց ժպտալ սովորեցնելն է:

Միայն ավելի ուշ հասկացա, որ շշուկը նաև այլ իմաստներ ունի, ինչպես օրինակ` քնքշությունը կամ աղոթքը:

Պատմության իրական կերտողները զորավարները չեն, այլ բանաստեղծները:

Ծաղկաքաղը` Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպից

Դիտվել է՝ 1322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ