Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ցուցահանդեսը նկարչի համար հերթական քննություն է»

«Ցուցահանդեսը նկարչի համար հերթական քննություն է»
28.04.2014 | 11:56

«Դպրոցի դասերից միշտ ուշացել եմ… Ճանապարհին պուրակ կար, ուր հսկայական ծառերից հսկայական տերևներ էին թափվում` վերացնելով ժամանակի և տարածության զգացողությունը»:

Շամիր ՇԱՀԻՐՅԱՆ


«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում բացվել է Շամիր ՇԱՀԻՐՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են նկարչի վերջին երկու տարիների չորս տասնյակից ավելի աշխատանքներ («Սպիտակ ագռավի թռիչքի բարձրությունից», «Յոթ երկինք», «Միայնակ տուն», «Սևամաղձություն», «Ամպերի վրայով», «Կարոտ», «Չգիտեմ»):
Շ. Շահիրյանի խոսքով` ցուցահանդեսը նկարչի համար հերթական քննությունն է: Նկատեցի, որ մի քիչ տխրություն կա կտավներում»: «Ընդհանուր առմամբ նկարչությունը հոգու հայելին է. ինչ զգում ես, տեսնում, դա էլ արտահայտում ես»,- ասաց նա:
Անդրադառնալով «Հետաքրքրություն կա՞ արվեստագետի, նրա ստեղծած աշխատանքի նկատմամբ» հարցին պատասխանեց. «Ոչ իհարկե, մշակույթը վատ վիճակում է ու վատ վիճակում է հենց անտարբերության պատճառով»:
Շամիր Շահիրյանը ունեցել է անհատական ու խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում: Երկար տարիներ զբաղվել է դիզայներական գործունեությամբ, մասնակցել է միջազգային մրցույթների, ձևավորել է մի շարք հեռուստաալիքների ու հաղորդումների տաղավարներ, Մնջախաղի պետական թատրոնի գլխավոր նկարիչն է:
«Այսօր մեծ համարձակություն է հաստատուն, վստահ դրսևորված մի վիճակից ամեն ինչ թողնել ու գրեթե զրոյից մի գործ սկսել, այս դեպքում` նկարչություն: Մեծ համարձակութուն է և կարևոր քայլ,- մեզ հետ զրույցում ասաց նկարիչ Արտակ Բաղդասարյանը: -Շամիր Շահիրյանը որպես նկարիչ առանձնանում է առաջին հերթին ներքին անկեղծությամբ: Ոմանք դա կանվանեին ներքին ազատություն, ես անկեղծություն եմ համարում. անկեղծությունից է ինքն ազատ, ու նկարչությամբ սկսեց զբաղվել` այդ անկեղծությունը դրսևորելու համար»:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 30-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ