Ընթացիկ մրցաշրջանն անհաջող անցկացնող «Բարսելոնը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանում բավական ակտիվ քաղաքականություն վարելու ինչպես նոր խաղացողներ ձեռք բերելու, այնպես էլ եղածներից ոմանց վաճառքի հանելու առումով: Օրակարգում է մասնավորապես նոր դարպասապահի, պաշտպանական ու միջին գծերի խաղացողների ձեռքբերումը: Մասնավորապես կատալոնյան ակումբի թիրախում է հայտնվել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, ում համար ակումբը պատրաստ է վճարելու 50 միլիոն եվրո՝ խաղացողին խոստանալով վեց տարվա պայմանագիր՝ տարեկան տասը միլիոն եվրո աշխատավարձով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ