Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իրանը պատրաստ է Հայաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա

Իրանը պատրաստ է Հայաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա
08.05.2014 | 11:21

«Իրանը պատրաստ է Հայաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա»՝ իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նավթի փոխնախարար Ալի Մաջեդին: Անդրադառնալով իրանական գազը Եվրոպա արտահանելու ուղիներին, նա նշել է. «Գազն արտահանելու երեք ճանապարհ կա. առաջինը՝ Թուրքիան է, երկրորդը Հայաստանի, իսկ այնուհետև Վրաստանի տարածքով Սև ծով դուրս գալը, իսկ երրորդն անցնում է Իրաք-Սիրիա-Լիբանան ճանապարհով»:
ԻԻՀ առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարար Մոհամմադ Ռեզա Նեեմաթզադեն օրերս հայտարարել էր, որ Եվրոպայում գազի պահանջարկն ավելանում է և Իրանը ցանկանում է Եվրոպային էներգակիրների ապահովման գործում կարևոր դեր ունենալ. «Իրանը կարող է Եվրոպայի համար վստահելի գործընկեր լինել. եվրոպական երկրների հետ համագործակցության համար առկա է բավականաչափ էներգիայի պաշար և այդ կապակցությամբ բազմաթիվ նախագծեր կան»:

Դիտվել է՝ 2954

Մեկնաբանություններ