«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Երեք հրաշալի հանդիպում

Երեք հրաշալի հանդիպում
23.05.2014 | 12:30

Իսպանական սուպերգավաթի շրջանակում օգոստոսին կկայանա մադրիդյան «Ռեալ» ու «Աթլետիկո» ակումբների մրցավեճը: Առաջին խաղը կայանալու է «Սանտյագո Բեռնաբեուում», երկրորդը՝ «Վիսենտե Կալդերոնում»: Սա կողմերի նմամատիպ առաջին հանդիպումն է: Հիշեցնենք, որ «Ռեալը» հանդես է գալու Իսպանիայի գավաթակրի, «Աթլետիկոն»՝ չեմպիոնի դիրքերից: Ավելացնենք նաև, որ եթե «Աթլետիկոն» իր պատմության մեջ միայն մեկ անգամ է եղել սուպերգավաթակիր, ապա «Ռեալն» այդ հաճույքը ճաշակել է ինն անգամ: Բոլոր դեպքերում սպասվում է չափազանց ուշագրավ ֆուտբոլային ներկայացում: Սակայն եկեք չմոռանանք, որ այս նույն թիմերին սպասվում է ևս մեկ ուշագրավ հանդիպում: Դա մայիսի 24-ին Լիսաբոնի «Լա Լուշ» մարզադաշտում կայանալիք առճակատումն է Չեմպիոնների լիգայի գավաթի համար:
Անդրադառնալով Չեմպիոնների լիգայի գավաթի համար մայիսի 24-ին Լիսաբոնի «Լա Լուշ» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ հանդիպման հնարավոր ելքին՝ «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կողմերի հնարավորությունները գնահատել է հավասար: «Եզրափակչում շանսերը հիսուն-հիսուն են: «Ռեալի» ֆուտբոլիստներն անհատապես շատ ուժեղ են: Մենք շատ մոտիվացված ենք, սակայն մրցակիցը նույնպես այրվում է հաղթելու ցանկությունից: Որոշիչ նշանակություն կունենա խաղը կիսապաշտպանությունում: Նյարդային հանդիպում եմ ակնկալում, իսկ տիտղոսը կնվաճի այն թիմը, որը կկարողանա կենտրոնանալ հանդիպման և ոչ թե նրա վրա, որ սա եզրափակիչ է: Մրցակիցը նշանակություն չունի: Ամեն ինչ կախված է «Աթլետիկոյի» խաղից: Մոտիվացված պիտի լինեն բոլոր խաղացողները, քանի որ դժվար է լինելու: Եզրափակիչը մնում է եզրափակիչ, դրանով ամեն ինչ ասված է: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պիտի մտածի իր խաղի մասին ու լավագույնս պատրաստվի»,- ասել է Դիդո Սիմեոնեն:
Հակառակ Սիմեոնեին, նշելով, որ «Աթլետիկոն» ֆիզիկապես ուժեղ թիմ է, «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն առաջիկա հանդիպումում նախապատվությունը տվել է մրցակցին. ««Աթլետիկոն» դարձավ Իսպանիայի առաջնության չեմպիոն և դա արեց արժանապատվորեն: Այդ իսկ պատճառով եզրափակչում նրանց եմ ֆավորիտ համարում»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ