Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ինչո՞ւ քարերը չեն տեղափոխում այնտեղ, որտեղ պետք է վերակառուցման աշխատանք տարվի»

«Ինչո՞ւ քարերը չեն տեղափոխում այնտեղ, որտեղ պետք է վերակառուցման աշխատանք տարվի»
26.06.2014 | 15:05

«Երևանը մեծ բնակավայր է, քաղաք է, օրինակ, Գյումրին, որտեղ 1600, 1800 թվականի շինություններ կան, միայն հին բաղնիքները պայթեցրին, կոմունիստական շրջանում` եկեղեցիները: Երևանում մեկ-երկու հնություն է մնացել, քանդում են»,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց շինարար ՌԱՖԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Խոսքը իհարկե, աղմկահարույց Աֆրիկյանների տուն-հուշարձանի մասին է, որի ապամոնտաժմանն ու տեղափոխմանը դեմ են երևանցիները:

«Որտե՞ղ են տեղափոխելու նպատակով քանդած շենքերի քարերը, թող ցույց տան, թե որտեղ են լցրել և ինչ վիճակում են: Ինչո՞ւ քարերը չեն տեղափոխում այնտեղ, որտեղ պետք է վերակառուցման աշխատանք տարվի»,- ասաց շինարարը, նշելով, որ շենքը քանդելու, վերականգնելու համար հատուկ մասնագետներ են պետք: Իսկ այդպիսի մասնագետներ հիմա կամ չկան, կամ էլ այնքան գումար կուզեն, որ չեն տա այդ գումարն իրենց: Շինարարի բնորոշմամբ` սա եկեղեցի կառուցելուն համահունչ աշխատանք է` իր բարդություններով:
Հարց է առաջանում նաև` կրից, ցեխից քարը ինչպե՞ս են մաքրելու, որ շարքից դուրս չգա: Ամեն քարը քանդելու համար փող պիտի տան, ամեն քարը ջարդելու համար գումար պիտի գանձեն: Անհավանական աշխատանք պետք է տարվի, որ կարողանան գոնե մոտավորապես վերականգնել հուշարձանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ