ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո Բելգիայի հավաքականը դարձավ մեկ քառորդ եզրափակչում խաղալու իրավունք ձեռք բերած վերջին թիմը: Այսպիսով՝ մարզասերին հուլիսի 4-ին սպասում է Բրազիլիա-Կոլումբիա, Ֆրանսիա-Գերմանիա, հուլիսի 5-ին՝ Հոլանդիա-Կոստա Ռիկա, Արգենտինա Բելգիա հանդիպումները: Ակնհայտ է, որ մեկ քառորդից նվազագույնը աշխարհի մեկ չեմպիոնական ընտրանի հրաժեշտ կտա առաջնությանը, թեև չի բացառվում միջին՝ երկու և առավելագույն՝ երեք տարբերակը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ