Մինչ ընթացիկ տարվա մայիսի 19-ին «Բարսելոնի» հետ պայմանագրի վերաթարմացումը, Մեսին այն ժամանակվա իր թիմակից Ֆաբրեգասից հետաքրքրվել է «Արսենալ» հնարավոր տեղափոխության մանրամասներով: Ինֆորմացիան տարածած լրատվամիջոցը տեղեկացնում է, որ արգենտինացին ցանկացել է շաբաթական ստանալ 300 հազար եվրո: Ասենք, որ համաձայն կատալոնյան ակումբի հետ կնքած պայմանագրի, Լիոնել Մեսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Նա տարեկան ստանում է քսան միլիոն եվրո:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ