Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ՀՀԿ ԵԿ կողմից մի շարք ուսանողներ կարժանանան անվանական կրթաթոշակների

ՀՀԿ ԵԿ կողմից մի շարք ուսանողներ կարժանանան անվանական կրթաթոշակների
23.09.2014 | 14:39

Այսօր` սեպտեմբերի 23-ին, մեկնարկեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված ինտելեկտուալ մրցույթը, որի շրջանակներում կորոշվեն այն ուսանողները, ովքեր առաջիկա ուսումնական տարում կարժանանան անվանական կրթաթոշակների: Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ: Մրցույթի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների։ Կրթաթոշակառուները մեկ ուսումնական տարվա ընթացքում ամեն ամիս կստանան 25000-ական դրամ:

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ