ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Բիզնես ինովացիոն ֆորում «Հայաստանը 2018-ին՝ աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում» կարգախոսով

Բիզնես ինովացիոն ֆորում «Հայաստանը 2018-ին՝ աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում» կարգախոսով
13.10.2014 | 16:53

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը կազմակերպում է Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը, որը տեղի կունենա Դիլիջան քաղաքում:

Այս տարի Բիզնես ինովացիոն ֆորումը նվիրված է Հայաստանում տեխնոլոգիական կրթության և տեխնոլոգիական գործարարության զարգացմանը:
«Ակնհայտ է, որ Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռնարկությունները, ժամանակակից պահանջներին համաքայլ գնալու համար, որակյալ մասնագետների պահանջարկ ունեն: Ապագայի ամենաարդյունավետ ներդրումն այսօր պետք է լինի տեխնոլոգիական կրթության ոլորտում: Այս առումով մենք հատկապես կարևորում ենք առաջատար ինովացիոն երկրների փորձը»,- ասում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ֆորումին բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մասնակցում է Իսրայելի վենչուրային արդյունաբերության հիմնադիր Յիգալ Էրլիխը, ով կներկայացնի Իսրայելի ինովացիոն զարգացման փորձը։
Բիզնես ինովացիոն ֆորումն այն հարթակն է, որտեղ կներկայացվի տեղական և համաշխարհային փորձը, կծավալվի գործնական քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, և կտրվեն համապատասխան լուծումներ՝ 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:
Ֆորումին մասնակցում են տեղական և արտասահմանյան բիզնեսի, բիզնես միավորումների և ասոցիացիաների, պետական կառավարման մարմինների, դիվանագիտական ներկայացուցչությունների, խորհրդատվական ընկերությունների, կրթական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Բիզնես ինովացիոն ֆորումի նպատակն է ձևավորել հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, գործնական շփումների և հանգստի համատեղման միջոցով կարող ենք նպաստել Հայաստանում բիզնեսի արդյունավետության բարձրացմանը:
Ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ: Միջոցառմանն աջակցում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը:

Դիտվել է՝ 2189

Մեկնաբանություններ