Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ո՞վ կլինի հաջորդ փոխվարչապետը

Ո՞վ կլինի հաջորդ փոխվարչապետը
17.10.2014 | 00:57

Գագիկ Բեգլարյան, Գագիկ Խաչատրյան, Դավիթ Հարությունյան... սրանք են այս պահին տարածքային կառավարման նախարարի պաշտոնի հավանական թեկնածուների անունները։ Ինչ խոսք, տարածքային կառավարման նախարարի, իմա՝ փոխվարչապետի պաշտոնը խիստ գայթակղիչ է և, բնականաբար, թեկնածուների ցանկը սրանով չի ավարտվի։ Շրջանառության մեջ կդրվեն շատ հայտնի և անտրամաբանական անուններ։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ շրջանառության մեջ դրված անունները չեն արդարացվում, և պաշտոնը ստանձնում է նա, ում անունը չի էլ հիշատակվել։ Թեև չենք բացառում, որ վերը թվարկված պաշտոնյաներից մեկն ու մեկի երազանքն իրականություն դառնա, և նա ստանա փոխվարչապետի պորտֆելը։ Բոլոր դեպքերում, ով էլ զբաղեցնի այդ աթոռը, փաստը մնում է փաստ, որ նա կլինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ