Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
21.10.2014 | 00:26

...թե այս օրերին ԲՀԿ-ն ոտքի է հանել իր բոլոր «պահեստային» ուժերին, այլ խոսքով՝ իրենից սնուցվող քաղաքական ուժերին, միավորումներին, մարդ-կուսակցություններին, որպեսզի հայտնի ֆիլմի հանգույն հայտարարեն, թե «наш царь самый лучший царь»: ՈՒ վերջիններս էլ իրենց գործը հրաշալիորեն իրականացնում են. գովում են «ցարին», նրա արժանիքները ներկայացնում և փաստում նրա հզոր գործոնը մեկնարկած շարժման մեջ: Հետաքրքիր է, որ նրանց նաև «ապսպրել» են, որ մշտապես հայտարարեն, թե այս ամենի առանցքը ԲՀԿ-ն է, իսկ շարժման առաջնորդ կարող է «կարգվել» միայն Գագիկ Ծառուկյանը: Այս հարցում, թերևս, մտածելու առիթ պիտի ունենան հարթակի մյուս լիդերները, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Տեսնես ինչպես է, օրինակ, Տեր-Պետրոսյանը համաձայնվելու, որ իրեն «քաղաքագիտական» որոշ քայլեր թելադրի Գագիկ Ծառուկյանը:

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ