Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հա՛մ նալին, հա՛մ սալին

Հա՛մ նալին, հա՛մ սալին
21.10.2014 | 12:54

Որ այս տարի «Ոսկե գնդակի» համար պայքարն առանձնահատուկ լարված է լինելու, չեմ կարծում, թե որևէ մեկը կասկած ունի: Բայց որ այն փորձում են ուղղորդել ֆուտբոլային չինովնիկները, սա արդեն ոչ թե վատ է, այլ չափից դուրս վատ է: Այս հենքի վրա չափազանց տխուր է ներկայանում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ասածը. «Ես չեմ մասնակցում քվեարկությանը, բայց «Ոսկե գնդակի» դափնեկիր պիտի դառնա այն ֆուտբոլիստը, ով հաղթել է աշխարհի առաջնությունում: Այդպես էր մինչև 2010 թվականը, երբ «Ոսկե գնդակ» ստացավ Մեսին, չնայած աշխարհի 2010 թվականի առաջնությունում միջին խաղամակարդակի ելույթներին: ՈՒստի մրցանակը պետք է ստանա Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը: Ընդ որում, ես չեմ հերքում, որ Մեսին ու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից են»:
Ժողովուրդ ջան, ինչպես գիտեք, «Ոսկե գնդակը» անհատական պարգև է: Այն տրվում է ոչ թե առանձին վերցրած մեկ առաջնությունում լավ դրսևորվելու համար, այլ ամբողջ մրցաշրջանի: Գերմանիան, որպես հավաքական, իրեն փայլուն դրսևորեց առաջնությունում, բայց դա նշանակում է, որ հենց նույն Միշել Պլատինիի վկայած Մեսիի ու Ռոնալդուի կողքին կարող է դրվել այդ հավաքականի ֆուտբոլիստներից որևէ մե՞կը: Չէ՜, Պլատինիին կատեգորիկ հակացուցված է Հայաստան գալը: Նա այստեղի շփումներից հաստատ վատ բաներ է սովորում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ