Չնայած խիստ երիտասարդ տարիքին՝ Մարիո Բալոտելին արդեն հասցրել է փոխել մի քանի ֆուտբոլային ակումբ: Նրա վերջին հանգրվանը անգլիական «Լիվերպուլն» է, և, անկեղծ ասած, ակումբի թանկ գնումը դեռևս չի արդարացնում սպասելիքները: Այս հենքի վրա բնավ էլ տարօրինակ չեն ֆուտբոլիստի ապագա ակումբի մասին խոսակցությունները: Որպես այդպիսին նշվում է իտալական «Նապոլին»: Սակայն վերջինիս մարզական տնօրեն Ռիկարդո Բիգոնը հանդես է եկել ժխտող հայտարարությամբ. «Շշուկները Բալոտելիին ուղարկում են Իսպանիա, Իտալիա, անգլիական այլ ակումբներ, սակայն ես կարծում եմ, որ դա անհնար է: Այդ լրատվության մեջ չկա ճշմարտություն: Միակ ճիշտն այն է, որ Բալոտելին գերազանց խաղացող է, նրան գնել է «Լիվերպուլը», որը նրան հավատում է: Անգլիական արկածում նրան ցանկանում եմ ամենայն լավագույնը»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ