Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒրախություն, ինքնատիպություն և գեղեցկություն

ՈՒրախություն, ինքնատիպություն և գեղեցկություն
28.11.2014 | 10:56

Անդրադառնալով իր գլխավորած «Չելսիի» խաղին` թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ի մասնավորի ասել է. «Չելսիի» խաղում նոր բաղադրիչներ են ի հայտ եկել, որոնք նախկինում չեն եղել` ուրախություն, ինքնատիպություն և գեղեցկություն: Մենք շատ գոհ ենք խաղացողների ելույթներից: «Չելսին» լավ արդյունքներ է ցույց տալիս և ներկա պահին շատ հաջող է հանդես գալիս»:
Որ լոնդոնյան ակումբն իսկապես լավ է հանդես գալիս, անվիճելի փաստ է: Ներքին առաջնությունում «ազնվականները» վստահորեն գլխավորում են աղյուսակը, եվրոպականում մեկ տուր առաջ լուծել են Չեմպիոնների լիգայի փլեյ օֆի փուլ դուրս գալու հարցը: Ավելին, թիմի խաղամակարդակը մասնագետներին հնարավորություն է տալիս ասելու, որ ակումբը եվրոպականի գլխավոր խաղարկության հնարավոր հաղթող թիմերի առաջին եռյակում է:
Կրկնում ենք` այս ամենն այսպես է, սակայն Մոուրինյոն Մոուրինյո չէր լինի, եթե, որքան էլ անուղղակի, ինքնագովությամբ չզբաղվեր: Բա ի՞նչ, «ստաժ» կորցնելու խնդիր կա, իսկ ով-ով, պորտուգալացի մասնագետն իրեն այդօրինակ շռայլություն չի կարող թույլ տալ, թեպետ, եթե անկեղծ լինենք, չէր խանգարի, եթե նման մի գլուխգովան մենք էլ ունենայինք, բայց դե «ո՞ւր է Մարուսին էդքան բախտ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ