«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Մի մասում` գավաթային, մի մասում՝ առաջնության խաղեր

Մի մասում` գավաթային,  մի մասում՝ առաջնության խաղեր
05.12.2014 | 12:17

ԱՆԳԼԻԱ
Նախորդ տուրում վաստակած ընդամենը մեկ միավորն ամենայն լրջությամբ էր չարացրել «Չելսիին», իսկ դրանից տուժող կողմը եղավ «Տոտենհեմը»՝ հանդիպման ընթացքում պարտադրված լինելով երեք անգամ գնդակը հանել սեփական դարպասից:
Հաղթական գրաֆիկով շարժվեց նաև «Մանչեստր Սիթին»: Հյուրընկալվելիս «Սանդերլենդի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակն ավելի քան տպավորիչ էր, մանավանդ որ «քաղաքաբնակները» խաղի ընթացքում առաջինն են գնդակն ընդունել սեփական դարպասը: Ի դեպ, սա այն նույն «Սանդերլենդն» է, որը նախորդ տուրում դառնորեն վշտացրել էր Մոուրինյոյի սաներին՝ ստիպելով բավարարվել մեկ միավորով:
Երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց «Սաութհեմպտոնը»՝ մնալով ունեցած 26 միավորով ու մրցաշարային աղյուսակում դեռևս երրորդ հորիզոնականը պահպանելով: Այս անգամ նրանից ավելի զորեղ գտնվեց «Արսենալը» (1:0), որի մարզիչ Արսեն Վենգերն ավելի քան համոզված է, որ չեմպիոնության համար պայքարն ամենևին էլ ավարտված չէ, ու սա չնայած այն բանին, որ, մասնավորապես, իր գլխավորած թիմը 36 միավոր ունեցող «Չելսիից» հետ է մնում ամբողջ 13 նիշով: Եթե հավատանք Վենգերի լավատեսությանը, ապա ավելի քան շահեկան են ներկայանում «Մանչեստր Սիթիի» հնարավորությունները, որի անվան դիմաց 30 միավոր է գրանցված:

ՖՐԱՆՍԻԱ
Չասենք ամենաինտրիգային, սակայն ֆրանսիական դիվիզիոնում կարևորությամբ ամենալարված հանդիպումը թերևս Լիլում էր, որտեղ տեղի համանուն թիմն ընդունել էր երկրորդ տեղում ընթացող «Պարի Սեն Ժերմենին»: Երկրի գործող չեմպիոնը շատ ջանք գործադրեց գոնե երեք միավորով հեռանալու համար, սակայն տանտերերը համառ գտնվեցին և, առաջին խաղակեսում պատասխան գոլով հաշիվը հավասարեցնելով, ի վերջո այդպես էլ ավարտեցին հանդիպումը: ՊՍԺ-ն շարունակում է մեկ միավորով հետ մնալ առաջատար «Մարսելից», որն ակտիվում ունի 35 միավոր:
Հյուրընկալվելիս «Մոնպելիեին» 2:0 հաշվով հաղթած «Սենտ Էտիենը» շրջանցեց «Լիոնին» ու բարձրացավ երրորդ հորիզոնական (29 միավոր): Տուրի շրջանակներում թե դա որքանով էր ժամանակավոր, ցույց էր տալու երեկ կայանալիք «Լիոն»-«Ռեյմս» հանդիպումը, որտեղ, կորսված դիրքերը վերականգնելու համար, առաջինին անհրաժեշտ էր միայն ու միայն հաղթանակ: Ի դեպ, «Լիոնին» շրջանցել են նաև «Ռենը» (պարտության է մատնել «Նիցցային»՝ 2:1) և «Բորդոն» (արտագնայում ոչ-ոքի՝ 0:0 է խաղացել «Մեցի» հետ) ու 28-ական միավորով մեկ նիշով ավելի բարձր են նրանից:

ԻՍՊԱՆԻԱ-ԻՏԱԼԻԱ
Ընթերցողի ուշադրությանը ներկայացված ժամանակահատվածում թե Իսպանիայում, թե Իտալիայում գավաթային հանդիպումների օրեր էին:
Սկսենք 5:1 հաշվով ավարտված «Սևիլիա»-«Սաբադել» հանդիպումից (Իսպանիա), որտեղ գրանցվել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագ հեթ տրիկը: Հեղինակը տանտերերի հարձակվող Յագո Ասպասն է, ում հաջողվեց չորս րոպեի ընթացքում երեք անգամ գրավել մրցակցի դարպասն ու գերազանցել «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Ռոբի Ֆաուլերի 1994 թվականին գրանցած արդյունքը: Ֆաուլերին «Արսենալի» դարպասը հաջողվել էր նույնքան անգամ գրավել չորս րոպե 33 վայրկյանում:
Իսպանիայի գավաթի մեկ տասնվեցերորդի շրջանակում հիշեցնենք նաև մյուս երկու հանդիպումների արդյունքը: «Բարսելոնը» 4:0 հաշվով հաղթել է «ՈՒեսկային», «Գրանադան»՝ «Կորդոբային»՝ 1:0: Սրանք գավաթայինի առաջին հանդիպումներն էին ու թերևս հարյուր տոկոս ճշտությամբ կարելի է ասել, որ «Սևիլիան» ու «Բարսելոնը» լուծել են հաջորդ փուլ դուրս գալու հարցը, ինչը խոշոր հարցական է մնում մյուս հանդիպման համար:
Անցնենք Իտալիայի կողմերը: «ՈՒդինեզե»-«Չեզենա» հանդիպումը բացառիկ լարված է եղել, հիմնական ժամանակում ավարտվել է 2:2: Լրացուցիչում հյուրերը ևս երկու գոլի հեղինակ են դարձել ու մեկ ութերորդում մրցակից են ունենալու «Նապոլիին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ