ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ամանորը՝ զրոյականից

Ամանորը՝ զրոյականից
03.01.2015 | 14:37

Մինչ Նոր տարվա առաջին օրն ողջ աշխարհը (արևելից կողմը չենք հաշվում) ուտուշ-խմուշի, Ձմեռ պապիկի ու նրա անուշիկ թոռնիկի հետ սպասումների, ամեն կարգի փարթիների ու դանսինգների մեջ էր, բրիտանական աշխարհի տիեզերակենտրոնը ֆուտբոլային հանդիպումների գրկում էր: Հատ-հատ խաղերին չանդրադառնանք, սակայն գլխավորն ու կարևորները բաց չթողնենք: Ասպես՝ «Չելսիին» բովանդակային կարգի մի այլ դաս տվեց «Տոտենհեմը»՝ պատժելով 5:3 հաշվով ու հեռակա կարգով «Մանչեստր Սիթիին» հնարավորություն տալով «Սանդերլենդին» հաղթելու դեպքում (խաղն ավարտվել է 3:2) միավորներով հավասարվել Անկրկնելիի թիմին: Մի խոսքով՝ անգլիական առաջնությունում տարին սկսկվեց երկիշխանությամբ կամ, ասել է թե, չեմպիոնության համար պայքարը վերսկսվում է մաքուր էջից: «Մանչեստր Յունայդեթը» թեպետ չզիջեց երրորդ հորիզոնականը, այդուհանդերձ ավելին կարող էր ակնկալել «Ստոկ Սիթիի» հետ հանդիպումից՝ 1:1: Մրցաշարային առումով չափազանց ուշագրավ էին «Սաուտհեմպտոն»-«Արսենալ» (2:0), «Լիվերպուլ»-«Լեստեր» (2:2) հանդիպումները, թեպետ անգլիայի առաջնությունում գրեթե խաղ չկա, որ պակաս դիտարժան լինի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ