Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գիտնականները վերջին 30 տարում առաջին անգամ նոր տեսակի հակաբիոտիկ են ստեղծել

Գիտնականները վերջին 30 տարում առաջին անգամ նոր տեսակի հակաբիոտիկ են ստեղծել
11.01.2015 | 20:50

ԱՄՆ-ի Բոստոնի Հյուսիսարևելյան համալսարանի գիտնականները ներկայացրել են «տեյքսոբակտին» նոր հակաբիոտիկը, որը ունակ է ոչնչացնելու բակտերիաների լայն հատված, որոնք դիմակայում են այլ տեսակի դեղամիջոցներին: Այդ հակաբիոտիկին սովորելու համար առնվազն մի քանի տասնյակ տարի կպահանջվի:
Ժամանակակից հակաբիոտիկների մեծամասնությունը բացահայտվել են 1960-ականներին: Հիմքը վերցվել էր հողային բակտերիաներից և սնկերից, սակայն այն ժամանակվանից ի վեր ավելի ու ավելի շատ միկրոօրգանիզմներ են դիմակայություն ցույց տալիս դրանց, իսկ դեղագործական հսկաները ներդրումներ չեն անում թանկարժեք հետազոտություններ կատարելու համար, որոնք մոտ ապագայում եկամուտ չեն բերի:
Բոստոնի գիտնականները, օգտագործելով iChip սարքի հնարավորությունները, սովորել են ստորգետնյա միկրոֆլորայի հազվագյուտ ներկայացուցիչներ աճեցնել: iChip-ը թույլ է տվել բնական հողի պայմաններում բազմացող բջիջներ աճեցնել:

Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ