Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ջավախքում կբացվի Ջիվանու տուն-թանգարանը

Ջավախքում կբացվի Ջիվանու տուն-թանգարանը
02.02.2015 | 15:42

2016-ի ամռանը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում կբացվի անվանի աշուղի տուն-թանգարանը: Մինչ այդ իրականացվում են թանգարանային նյութերի ժողովման աշխատանքներ:

Եկող տարի լրանում է Ջիվանու 170-ամյակը: Մտավորականների շրջանում բարձրացվել 2016 թվականը Ջիվանու տարի հռչակելու հարցը: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամից irates.am-ին տեղեկացրին, որ վրացական և հայկական պետական մարմիններից ունեն բանավոր համաձայնություն։ Պաշտոնական դիմում-նամակ, սակայն, դեռ չի ուղարկվել:
«Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծ մասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանիով հայացավ հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «Հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս»,- նշված է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ