Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Շտապ համազգային հանրահավաք՝ փետրվարի 20-ին. եռյակի հայտարարությունը

Շտապ համազգային հանրահավաք՝ փետրվարի 20-ին. եռյակի հայտարարությունը
15.02.2015 | 21:26

Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆիի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը:
Որոշում է կայացվել փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար:
Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ , Ժառանգություն կուսակցությունների համատեղ մամուլի հաղորդագրություն

Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ