Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Շրջանցեց Նադալին

Շրջանցեց Նադալին
24.02.2015 | 12:30

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը: Նախկինի պես առաջին հորիզոնականը շարունակում է վստահաբար գլխավորել Նովակ Ջոկովիչը: Սերբ թենիսիստը գրեթե երեք հազար նիշ ավելի ունի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերից, ում դիրքերը նունպես մնացել են անխախտ: Լավագույն տասնյակի մեջ նոր դեմքի առումով միակ փոփոխության հեղինակը 11-րդ հորիզոնականից 10-րդ տեղափոխված Գրիգորի Դիմիտրովն է, իսկ ներտասնյակային միակ փոխատեղումն էլ Էնդի Մարեյի ու Ռաֆայել Նադալի միջև է. բրիտանացին բարձրացել է երրորդ հորիզոնական` իսպանացուն մեկ սանդղակով մղելով ներքև:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ