Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Փոփոխություններ՝ Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթում

Փոփոխություններ՝ Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթում
09.03.2015 | 16:00

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական երկրորդ մրցույթի կանոնակարգում տարիքային շեմի հետ կապված փոփոխություններ են մտցվել: Նախօրեին նշել էին, որ մասնակիցները կբաժանվեն երկու ենթախմբի, որոնցից առաջինում կընդգրկվեն 8-12, իսկ երկրորդ՝ ավագ խմբում, 13-17 տարեկան պատանիներ:

Մրցույթի հեղինակ, կոմպոզիտորների միության ինֆորմացիոն բաժնի ղեկավար Էդմոնդ Մակարյանի փոխանցմամբ` հանձնաժողովի որոշմամբ երկու խմբերում էլ տարիքային շեմը մեծացվել է մեկ տարով, մասնակցել կարող են 8-13, 14-18 տարեկան պատանիները:


«Փոփոխության պատճառը բազմաթիվ հեռախոսազանգերն ու նամակներն են: Հաշվի ենք առել նաև այն հանգամանքը, որ 12- ամյա դպրոցական կրթության արդյունքում 18 տարեկան շատ պատանիներ դեռ սովորում են դպրոցում, նրանց ևս պետք է տալ հնարավորություն: Բացի այդ, 18 տարին պատանեկության ու երիտասարդության սահմանագիծն է»,- ասաց Էդմոնդ Մակարյանը, հավելեց, որ մրցույթը նոր է մեկնարկել, աստիճանաբար կմշակվեն ու կհաստատվեն մրցույթի բոլոր նախապայմանները:
Նշենք, որ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը մեկնարկում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ