Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ջրծաղիկ հիվանդության դեպքեր Արարատի մարզում

Ջրծաղիկ հիվանդության դեպքեր Արարատի մարզում
13.03.2015 | 13:44

Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունը, թե Արարատի մարզի Հայանիստ համայնքի դպրոցում կրկին գլուխ է բարձրացրել ջրծաղիկ հիվանդությունը։ Տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 2015թ. հունվարին Հայանիստ համայնքում արձանագրվել է ջրծաղկի 12 դեպք, որից 3-ը՝ 2-5, 3-ը՝ 18-20 տարեկան, իսկ մյուսները` դպրոցահասակ երեխաներ:

Մարտ ամսին համայնքում արձանագրվել է հիվանդության 7 դեպք, որից դպրոցական են 3-ը, այն էլ` տարբեր դասարաններից:
Հիշեցնենք, որ ջրծաղիկը սուր, բարձր վարակելիությամբ օժտված, օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը ջրծաղիկով հիվանդանում է մինչև 15 տարեկանը, իսկ նրանց առնվազն 95 %-ը` մանկական տարիքում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, հետևաբար, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է: Ջրծաղիկը սովորաբար թեթև է ընթանում` աննշան ջերմությամբ, չափավոր ախտանշաններով և մաշկի բշտիկավոր ցանավորմամբ: Իրականացվող հակահամաճարակային միջոցառումները հիմնականում ուղղված են դեպքերի տեղայնացմանը և վարակի հետագա տարածման կանխմանը:
Հանրապետությունում մշտապես իրականացվում է ջրծաղիկ հիվանդության շաբաթական մշտադիտարկում, որի արդյունքները վկայում են, որ 2014թ. նույն ժամանակի համեմատ այս տարի դեպքերն ավելի քիչ են։ Համեմատաբար բարձր ցուցանիշների արձանագրման դեպքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ապահովվում է արագ արձագանքում։ Ներկայիս իրավիճակը օրինաչափ է ընթացիկ սեզոնի համար։

Դիտվել է՝ 5263

Մեկնաբանություններ