Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կարևորվեց զարգացմանը միտված շարունակական աշխատանքը

Կարևորվեց զարգացմանը միտված շարունակական աշխատանքը
13.03.2015 | 16:37

ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ՀՀ առողջապահության նախարարի մասնակցությամբ քննարկվեցին կենտրոնի վերջին 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը:

Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում կատարված փոփոխությունները, մասնավորապես` նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները:
Արմեն Տանանյանը նշեց, որ կենտրոնի 580 բուժանձնակազմը տարեկան բուժօգնություն է մատուցում շուրջ 40 հազար մարդու: 2015թ. առաջին երկու ամիսներին կենտրոնում կատարվել է 660 վիրահատություն, ինչը 40-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Նա ներկայացրեց հիվանդացության և մահացության ցուցանիշները: Անդրադարձ կատարեց նաև կենտրոնում պետական պատվերի տեղադրման, համավճարի ներդրման, դեղերի ձեռք բերման գործընթացներին, դրանց թափանցիկության ապահովմանը:
Ներկայացնելով կենտրոնի ֆինանսատնտեսական ցուցանիշները` ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն ընդգծեց, որ 2012թ. հոկտեմբերից համավճարի ներդրմամբ կենտրոնի ֆինանսական հոսքերն առավել վերահսկելի, թափանցիկ և կանոնակարգված են դարձել:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի կանխարգելմանն ուղղված աշխատանքները, որոնց բարելավման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային բարեփոխումներ, համալիր միջոցառումներ, ինչպես նաև պատշաճ հսկողություն:
Ամփոփելով խորհրդակցությունը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնն աչքի է ընկնում իր որակյալ, կայացած մասնագետներով:
Նա նշեց, որ լավագույն ցուցանիշներին հասնելու համար երկարամյա պատմություն ունեցող բժշկական այս հաստատության զարգացմանը, խնդիրների լուծմանը միտված ծրագրերը պետք է շարունակական լինեն:
Հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ինչպես նաև կենտրոնի ղեկավարությունը պատասխանեցին բուժաշխատողների հարցերին: Կարևորվեց կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված շարունակական աշխատանքների իրականացումը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնված կազմով հաջորդ քննարկումն անցկացնել սեպտեմբերին:
Խորհրդակցությունից հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացավ կենտրոնին կից գործող պոլիկլինիկական և դիսպանսեր հսկողության բաժանմունքի վերանորոգման աշխատանքներին, տվեց հիվանդների հերթագրման կանոնակարգմանն ուղղված հանձնարարականներ։

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ