Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եվրատեսիլյան երգը` առաջին տասնյակում

Եվրատեսիլյան երգը` առաջին տասնյակում
07.04.2015 | 14:30

«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը Youtube սոցկայքում մեկ միլիոն դիտում է գրանցել: Դիտումների քանակով Հայաստանը չորրորդ հորիզոնականում է, ըստ բուքմեյքերների` առաջին տասնյակի մեջ: Առաջին երեք հորիզոնականներում են Ռուսաստանը, Ալբանիան, Մեծ Բրիտանիան

Հիշեցնենք, որ կոմպոզիտորը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը` Իննա Մկրտչյանը: «Face The Shadow»-ը եվրատեսիլյան երգի նոր խորագիրն է: Կազմակերպիչների խոսքով`փոփոխությունը միտված է հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաև ուժեղացնելու խաղաղության, սիրո և միասնության գաղափարը:
Սկզբում երգը կոչվում էր «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ