Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՅԴ-ի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին

ՀՅԴ-ի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներին
10.04.2015 | 01:01

Հայաստանի երկրորդ նախագահը կրկին սեփական կայքի հարցերին է պատասխանել: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասել է. «Միամտություն կլինի կարծելը, թե խորհրդարանական մոդելը ինքնաբերաբար կբերի ժողովրդավարական և մրցակցային կուսակցական միջավայրի առաջացմանը: Շատ ավելի հավանական է, որ այն կահագնացնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը»: Այդ բարեփոխումների ջատագով ՀՅԴ-ից փորձեցինք պարզել, թե ինչ «հովանավորչական կառավարման» մասին է ակնարկում Քոչարյանը: «Հովանավորչական կառավարումը հենց մեխանիզմներով պիտի կանխվի: Մեր առաջարկածը պարզունակ փոփոխություն չէ, որ նախագահի անունը փոխվի վարչապետով, ու այդ հովանավորչական կառավարումը շարունակվի: Պետք է զսպման և հակակշռման մեխանիզմներ լինեն, որ հովանավորչություն չլինի: Դա կիրականացվի սահմանադրական համապատասխան մեխանիզմների ամրագրմամբ: Ողջ աշխարհում այդ օրենքներն աշխատում են, Հայաստանում չպե՞տք է աշխատեն»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ:
Երկրորդ նախագահի այն դիտարկմանն էլ, թե «երկիրը անհաջող կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ վարչապետի աշխատասենյակից», ՀՅԴ խմբակցության ղեկավարը հակադարձեց. «Այո, երբ հաջող և անհաջող մարդիկ են գալիս իշխանության: Իսկ երբ համապատասխան զսպող մեխանիզմներ են լինում, այդ անհաջող մարդիկ չեն կարողանալու ավելի վատ կառավարել, քան թույլ է տալիս մեխանիզմը»: Պատգամավորի կարծիքով՝ պետք է և՛ մեխանիզմները ճիշտ լինեն, և՛ մարդիկ ունենան համապատասխան գրագիտություն և նվիրվածություն իրենց գործին: «Այդ երկուսի համադրությունը ուղղակի հրաշք է»,- եզրահանգեց Արմեն Ռուստամյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ