Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Գագիկ Գալստյանի նախաձեռնությամբ համալսարանի պուրակում տնկվեց 34 ծառ

Գագիկ Գալստյանի նախաձեռնությամբ համալսարանի պուրակում տնկվեց 34 ծառ
15.04.2015 | 14:07

Երևանի քաղաքապետարանի կազմակերպած համաքաղաքային շաբաթօրյակը նպաստեց կանաչապատ զանգվածների և տարածքների ավելացմանը։
Շաբաթօրյակի շրջանակներում ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանի նախաձեռնությամբ համալսարանի պուրակում տնկվեց 34 ծառ ՝ 10-12 մ բարձրությամբ 4 եղևնիների և 1-2 մ բարձրությամբ 30 սոճիների տնկիներ։ Համալսարանի շրջակա միջավայրի բարեկարգումը և կանաչապատումը գտնվում են ՃՇՀԱՀ-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Նորատունկ ծառերի աճին և ընդհանրապես կանաչապատ գոտու զարգացմանը կնպաստի ոռոգման կաթիլային համակարգը, որը համալսարանը ներդրել է 2014-ի հուլիս- օգոստոս ամիսներին։
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2752

Մեկնաբանություններ