Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Միլանն» ու «Մանչեստր Սիթին»

«Միլանն» ու «Մանչեստր Սիթին»
10.05.2015 | 14:47

Գվարդիոլան դեռ շարունակում է գլխավորել Մյունխենի «Բավարիան» (ակումբի հետ պայմանագիրը ներառում է 2016 թվականը), սակայն նրան ունենալու համար արդեն իսկ պայքարի մեջ են իտալական «Միլանն» ու անգլիական «Մանչեստր Սիթին»: Թաիլանդցի գործարար Բի Թեչաուբոլը, ով մոտ ժամանակներս պիտի որ դառնա ակումբի ապագա սեփականատերը, իսպանացի մասնագետին տեսնում է «Միլանի» ղեկին, Ֆիլիպո Ինձագիի փոխարեն, ով այդպես էլ չկարողացավ որակական փոփոխություններ մտցնել թիմի խաղում: Թե հանուն դրա նա որքանո՞վ է պատրաստ թեթևացնել քսակը, առայժմ հայտնի չէ: Փոխարենը հայտնի է, որ մանչեստրյան ակումբը պատրաստ է քսաներկու միլիոնի զոհողության դիմել: Նկատենք, որ վերջին երեք խաղում «Բավարիան» կրել է երեք անընդմեջ պարտություն (այդ թվում մեկը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում, «Բարսելոնից») ու մարզասերների շրջանում լրջորեն ստվերել ակումբի ու իր սեփական հեղինակությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ