Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Միլանն» ու «Մանչեստր Սիթին»

«Միլանն» ու  «Մանչեստր Սիթին»
12.05.2015 | 10:20

Գվարդիոլան դեռ շարունակում է գլխավորել Մյունխենի «Բավարիան» (ակումբի հետ պայմանագիրը ներառում է 2016 թվականը), սակայն նրան ձեռք բերելու համար արդեն իսկ պայքարի մեջ են իտալական «Միլանն» ու անգլիական «Մանչեստր Սիթին»: Թաիլանդցի գործարար Բի Թեչաուբոլը, ով մոտ ժամանակներս պիտի որ դառնա ակումբի ապագա սեփականատերը, իսպանացի մասնագետին տեսնում է «Միլանի» ղեկին, Ֆիլիպո Ինձագիի փոխարեն, ով այդպես էլ չկարողացավ որակական փոփոխություններ մտցնել ճգնաժամում հայտնված թիմի խաղում: Թե հանուն դրա նա որքա՞ն է պատրաստ թեթևացնելու քսակը, առայժմ հայտնի չէ: Փոխարենը հայտնի է, որ մանչեստրյան ակումբը պատրաստ է քսաներկու միլիոնի զոհողության դիմելու: Նկատենք, որ վերջին երեք խաղում «Բավարիան» կրել է երեք անընդմեջ պարտություն (այդ թվում մեկը` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում, «Բարսելոնից») ու մարզասերների շրջանում լրջորեն ստվերել ակումբի ու իր սեփական հեղինակությունը:
Ավելացնենք, որ Խոսեպ Գվարդիոլան «Բավարիան» գլխավորում է 2013 թվականից: Նա եկավ փոխարինելու գերմանացի Յուպ Հայնկեսին, ով ավարտված մրցաշրջանում նվաճել էր հնարավոր ամեն ինչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ