Քեզ հետ է նաև իմաստությունը, որ գիտի քո գործերը, քեզ մոտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, և գիտեր, թե որն է հաճելի քո աչքին, ու որն է քո պատվիրաններին համապատասխան։ Առաքի՛ր դրան քո սուրբ երկնքից, քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գա և տեղ գտնի իմ մեջ, և ես գիտենամ, թե ինչն է հաճելի քո առջև, քանզի նա գիտե ամեն ինչ և խելամուտ է բոլորին, իմ գործերի մեջ ինձ կառաջնորդի զգաստությամբ և իր փառքով կպահպանի ինձ, իմ գործերն ընդունելի կլինեն, ես արդարությամբ կդատեմ քո ժողովրդին և արժանի կլինեմ իմ հոր գահին։
Իմաստություն Սողոմոնի 9. 9-12