Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Տրանսֆերային «խաղեր»

Տրանսֆերային «խաղեր»
22.05.2015 | 04:40

Նորից տրանսֆերային հերթական պատուհանն է բացվում համաշխարհային ֆուտբոլի վրա, նորից ականատես կլինենք մեծ թվով ֆուտբոլիստների տեղափոխություն-տեղաշարժերի, նորից բուռն քննարկումներ կընթանան այս կամ այն խաղացողի, մարզչի ձեռքբերման, բացթողնման նպատակահարմարության, վճարված գնի կապակցությամբ, ու նորից ֆուտբոլասերներս մեզ կզգանք մեծ ֆուտբոլի անբաղդատելի մաս մեր բուռն քննարկումներով, մտքերի ակտիվ տուրևառով: Մի խոսքով, գլուխներդ ինչ ցավեցնեմ, համաշխարհային ֆուտբոլը նաև մենք ենք` աշխարհի չորս ծագերի ֆուտբոլասերներս, որովհետև ֆուտբոլային բոսերի, գործակալների, մարզիչների, խաղացողների շահերին համահավասար, մեզնից անկախ, թե կախյալ կախարդական այս խաղի գիտակի, էսթետի, ստրատեգի ու տակտիկի մեր շահերն են գործողությունների կիզակետում հայտնվում:

Եվ այսպես:
«Չելսիի» հանրահայտ դարպասապահ Պետր Չեխը, չնայած ընթացիկ մրցաշրջանի առավելագույն մասում ունեցած խաղային պրակտիկայի բացակայությանը, շարունակում է մնալ Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում: Լուրեր կան, որ զինագործներն արդեն իսկ սկսել են ակտիվ բանակցությունները և երեսուներեքամյա ֆուտբոլիստի համար պատրաստ են տասը միլիոն ֆունտ վճարելու: Ասենք, որ Չեխով հետաքրքրված է նաև «Պարի Սեն Ժերմենը»:
«Այաքսի» դարպասապահ Յասպե Սիլեսենին ունենալու ակտիվ հետաքրքրություն է հանդես բերում «Մանչեստր Յունայթեդը», ում մարզիչը քսանվեցամյա ֆուտբոլիստի հետ ծանոթ է դեռևս Հոլանդիայի հավաքականում համատեղ գործունեությունից: Դժվար է կռահել, թե մանչեստրյան ակումբի ցանկությունը որքանով իրականություն կդառնա, քանի որ հոլանդական ակումբի մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը հասցրել է հայտարարել, որ խաղացողից չեն հրաժարվի անգամ 25 միլիոն եվրոյի առաջարկություն ստանալու դեպքում. սա գումարի այն չափն է, որ պատրաստ է վճարելու «Մանչեստր Յունայթեդը»:
Մադրիդի «Ռեալն» ամեն կերպ ջանում է իր շարքերում տեսնել «Մանչեստր Յունայթեդի» իսպանացի քսանչորսամյա դարպասապահ Դավիդ դե Խեային` պատրաստ լինելով քսան միլիոն ֆունտի «կորստի»: Ի պատասխան մադրիդյան ակումբի իսկապես արքայական ախորժակին, ֆուտբոլիստի համար մանչեստրցիները պահանջում են հիսուն միլիոն: Այսպիսի բարձր գումար է նշվում զուտ նրա համար, որ արքայականը ձեռք քաշի տաղանդավոր դարպասապահից:
Նոր գլխավոր մարզչի որոնումներում «ռոսոները» սևեռվել են «Սևիլիայի» գլխավոր մարզիչ ՈՒնայ Էմերիի ու «Ֆիորենտինայի» ղեկակալ Վինչենցո Մոնտելայի վրա: Առաջինին հրավիրելու դեպքում «Միլանը» ստիպված կլինի անդալուզցիներին հինգ հարյուր հազար եվրո հրաժարագին վճարել` չհաշված մարզչին տրվելիք աշխատավարձը, իսկ երկրորդի «հրաժարիմքը» կազմում է հինգ միլիոն եվրո:
«Մանչեստր Սիթին» ամեն ինչ անում է իր կազմում «Լիվերպուլի» հարձակվող Ռահիմ Սթեռլինգին ունենալու համար ու պատրաստ է վճարելու քառասուն միլիոն եվրո: Նրանով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան», որը քսանամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ֆրանկ Ռիբերիի փոխարինողի: Նախնականով մյունխենցիները պատրաստ են վճարելու յոթ միլիոն եվրո:
Որպես Սեյդու Դումբիայի փոխարինող ¥ակումբը հրաժարվում է նրա ծառայությունից¤ Լուիս Ադրիանոյի, Քրիստիան Բենտեկեի, Ջեքսոն Մարտինեսի կողքին «Ռոմայի» հետաքրքրության կիզակետում է հայտնվել «Մանչեստր Յունայթեդի» ու Հոլանդիայի ազգային ընտրանու հարձակվող Ռոբին վան Պերսին: Բանակցություններն ընթացքի մեջ են, գումարի չափը դեռևս չի նշվում:
Որպես կայացած փաստ է նշվում Մադրիդի «Ռեալի» գլուխ Յուրգեն Կլոպի անցնելը, ով մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ է տալու Դորտմունդի «Բորուսիային»: Հղում անելով «Radio Deutschland»-ին` «La Gazzetta dello Sport»-ը գրում է, որ պայմանագիրը ստորագրվելու է երեք տարի ժամկետով, համաձայն որի` գերմանացի մասնագետը տարեկան կստանա ութ միլիոն եվրո աշխատավարձ: Այս նշանակումը բնականաբար նշանակում է, որ Կառլո Անչելոտին ստիպված կլինի լքել արքայականը, ինչին այնքան էլ համակարծիք չեն ակումբի մի շարք առաջատար ֆուտբոլիստներ (Ռամոս, Պեպե, Բեյլ, Մարսելո, Կրոս): Նրանք Ֆլորենտինո Պերեսին խնդրել են պաշտոնանկ չանել Անչելոտիին:
Ամռանը Մադրիդի «Աթլետիկոն» պատրաստվում է ձեռք բերելու Լոնդոնի «Տոտենհեմի» քսաներեքամյա հարձակվող Էրիկ Լամելային, ում տրանսֆերային արժեքը քսաներկու միլիոն եվրո է: Արգենտինացին դիտվում է Անտուան Գրիզմանի փոխարինող: Ի դեպ, իր հերթին ֆրանսիացին էլ մտադիր է համալրել Մադրիդի «Ռեալի» շարքերը:
«Մոնակոյին» պատկանող ու ընթացիկ մրցաշրջանում «Մանչեստր Յունայթեդում» մրցելույթներ ունեցող Ռադամել Ֆալկաոն, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա «կարմիր սատանաներին»: Քսանիննամյա կոլումբիացու համար նոր թիմի որոնումներում «Մոնակոն» դիմել է «Չելսիին», սակայն հնարավոր տեղափոխության համար լուրջ արգելք կարող է ծառայել ֆուտբոլիստի վարձավճարը, որը կազմում է շաբաթական 220 հազար ֆունտ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ