Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մրցանակային եռյակը հայտնի է

Մրցանակային եռյակը հայտնի է
26.05.2015 | 12:44

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում առավել արդյունավետ են եղել հյուր գնացած թիմերը: «ՈՒլիսը» 2:1 հաշվով պարտության է մատնել «Միկային», «Ալաշկերտը»` «Շիրակին»` 2:0: Արտագնայում չեմպիոնը` «Փյունիկը», ոչ-ոքի` 2:2 է խաղացել աղյուսակը եզրափակող «Արարատի» հետ: Փաստորեն, տանտերերի պատիվը պահած միակ թիմը «Բանանցն» է, որը երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Գանձասար-Կապանին»: Ավարտված 27-րդ տուրը պատասխան է տվել այն հարցին, թե որ թիմերն են երկրորդ-երրորդ հորիզոնականներում հայտնվածները: Այսպես` առաջնության փոխչեմպիոն է դարձել «ՈՒլիսը», «Շիրակը» դարձել է երրորդ մրցանակակիր: Վերջին տուրում որոշվելու է չորրորդ տեղի ճակատագիրը, որը Եվրոպայի լիգայի որակավորման փուլին մասնակցելու հնարավորություն է տալիս: Դրան հավակնում են «Միկան» ու «Ալաշկերտը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ