Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եղեռնի մասին առաջին ֆիլմը

Եղեռնի մասին առաջին ֆիլմը
29.06.2015 | 15:29

«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում կիրականացվի Մեծ եղեռնին նվիրված երկու ծավալուն ծրագիր՝

«Այլևս երբեք» ծրագիրը կանդրադառնա տարբեր ցեղասպանությունների մասին նկարահանված դասական և նոր շրջանի ֆիլմերին: «Մենք կանք» խորագրի ներքո կցուցադրվեն հայ և արտասահմանցի ռեժիսորների տարբեր ժամանակահատվածներում նկարահանած ֆիլմերը, որոնք անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը: Այս ցանկում տեղ են գտել նաև Հենրիկ Մալյանի «Նահապետը»,
Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտը» , Արտավազդ Փելեշյանի «Մենք» և այլն:
Կինոօպերատոր Լևոն Աթոյանցի փոխանցմամբ՝ եղեռնի մասին առաջին ֆիլմը Լաերտ Վաղարշյանի 1960-ին նկարահանած «Կոչված են ապրելու» ֆիլմն է: Օպերատորը մի առիթով պատմեց, որ ֆիլմի պրեմիերային կինոթատրոններում անասելի իրարանցում էր, ձիավոր ոստիկանները պահակ էին կանգնել: Սցենարի հեղինակներն են Առնոլդ Աղաբաբովն ու Սաբիր Ռիզաևը: Սյուժեն պարզ է. Եղեռնից փրկված երկու եղբայրներից մեկը հայտնվում է ամերիկյան որբանոցում, մյուսը փախչում է Ռուսաստան: Ամերիկայում հայտնված եղբայրը լրագրող է դառնում, պատերազմի ավարտից հետո գալիս է Խորհրդային Միություն` եղբորը որոնելու: «Եղբայրներին մարմնավորել են Պավել Լուսպեկաևը, ով մեզ հայտնի է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմից, և «Կամո» ֆիլմի գլխավոր դերակատար Գուրգեն Թոնունցը,- հավելեց օպերատորն ու նշեց, որ այսօր համացանցում, եթե որոնեք, միայն պլակատը կգտնեք, ֆիլմի սյուժեի ու ստեղծագործական խմբի անդամների մասին համառոտ տեղեկություն:
Հավանաբար՝ «Կոչված են ապրելու» ֆիլմը համալրում է դարակներում պահվող ֆիլմերի շարքը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ