Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Նկարահանումների ժամանակ ցուցարարները պաշարեցին Լուվրը»

«Նկարահանումների ժամանակ ցուցարարները պաշարեցին Լուվրը»
29.06.2015 | 15:31

Կայացել է ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, նկարիչ ԱՐՄԵՆ ՌՈՆՈՎԻ «Քաջ Նազար» ֆիլմի փակ ցուցադրությունը: Նկարահանման աշխատանքները տևել են մեկ ու կես տարի: Նկարահանումների մի մասը իրականացվել է Լուվրում: «Այդ անպատկառը, ցուցիկ-ցինիկը` Նազարը, մտածում էր, որ Նապոլեոնի անկողնում պետք է լուսացնի, Լուվրը պետք է լինի իր նստավայրը, գեղի տունը: Դրա համար գնացի Լուվր»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ռեժիսորը, նշելով, որ հայերի համար Քաջ Նազարը մեղքի, մեղսագործի մարմնավորումն է և հանդիսատեսն առաջին հերթին իր՝ որպես անհաշտ ծույլի մեղքերի քավությունն է տեսնելու և դեպի թաց ճշմարտությունը գլորող քայլերը:

Քաջ Նազարին կերպարանավորում է Ռաֆայել Քոթանջյանը, կրոնավորը Գեորգի Հովակիմյանն է, ՈՒստիանը` Տաթև Մելքոնյանը, Նարցիսը` Անդրանիկ Ղազարյանը: Արմեն Ռոնովը ռեժիսորն է, օպերատորը, մտահղացման հեղինակը, բեմադրող նկարիչը: Կոստյումների ձևավորման հեղինակներն են Իգոր Լիֆշիցն ու Անահիտ Աղաջանյանը:
«Ֆրանսիայում մեզ միացան երկու հայտնի դերասան` Ալեք Դյուշանը և Սամվել Փարիզեցին` նկարիչ, տաղանդավոր ակտիվիստ, որ մասնակցում է տեղի բոլոր ցույցերին: Մեր նկարահանումների ժամանակ ցուցարարները պաշարեցին Լուվրը: Ակամայից մասնակից դարձանք ցույցին, ոստիկանությունը շրջապատեց և այլն»,- հավելեց ռեժիսորը, նկատեց նաև, որ «Քաջ Նազարը» ամենաակտուալ թեմաներից է. «Այդ թեմաներն են ստեղծել ազատ մտքի, ազատ գործելու հնարավորությունը, որի օրինակը տեսնում ենք այսօր Բաղրամյան պողոտայում: Մեր եղբայրները` տեսնելով պետության անտարբերությունն իրենց շահերի նկատմամբ, դուրս են եկել պայքարի: Որովհետև հանրությունը պետք է ազատ շարժվելու իրավունք ունենա` թե մտքի առումով, թե նյութի, թե թռիչքի: Բայց ինքը չունի այդ հնարավորությունը»:

«Քաջ Նազարը» նկարահանվել է պետպատվերով: Հետաքրքրվեցի՝ ե՞րբ և որտե՞ղ հանրությունը կարող է տեսնել ֆիլմը: «Ինձ էլ է հետաքրքրում այդ հարցը` ինչո՞ւ իմ ֆիլմերը տեղ չեն գտնում խաղացանկային ցուցադրութուններում, ժողովրդի գումարներով ստեղծված ֆիլմն ինչո՞ւ չի հասնում ժողովրդին,- ասաց ռեժիսորը:- Ես ունեմ կապեր, կարող եմ գնալ նախագահի մոտ, ասել` ցույց տուր, պարտավոր ես, այս երկրի մենեջերն ես դու: Բոլոր հարցերի համար, փաստորեն, պետք է նրան դիմենք, չկան մշակութային ինստիտուտներ, որ կիրականացնեն այդ ֆունկցիան»:
Հավելենք, որ Արմեն Ռոնովի նոր ֆիմը ցուցադրվել է նաև Թբիլիսիում, դարձյալ հանդիսատեսի նեղ շրջանակի համար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. – Զրույցի մանրամասները՝ «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Տեսանյութ

NAZAR the BRAVE Official Trailer
Դիտվել է՝ 1635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ