Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Օպերային թատրոնը գեղարվեստական ղեկավար ունի

Օպերային թատրոնը գեղարվեստական ղեկավար ունի
01.07.2015 | 14:52

Ժողովրդական արտիստ, օպերային մեներգիչ Գեղամ Գրիգորյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Անցյալ տարի օպերային թատրոնում ոչ երաժշտական կրքեր էին բորբոքվել` ստորագրահավաքների և այլ խժդժությունների տեսքով: Քննարկումների կիզակետում նոր տնօրենի ընտրություն էր, գեղարվեստական ղեկավար ունենալ-չունենալու խնդիրը և այլն:
Ինչպե՞ս է կատարվել գեղարվեստական ղեկավարի ընտրությունը: Ինչո՞ւ էր օպերային թատրոնը գործում առանց գեղարվեստական ղեկավարի: Նշված և այլ հարցերի պատասխանը ստանալ չհաջողվեց: Օպերային թատրոնից irates.am տեղեկացրին, որ լրագրողներին հուզող հարցերի պատասխանը կտրվի ուրբաթ օրը` Գեղամ Գրիգորյանի և օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Գեղամ Գրիգորյանը 1996-2000 թթ. եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ