Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀԿ-ական երիտասարդները արդյունավետորեն են ներկայանում Լիդերների ակադեմիայում

ՀՀԿ-ական երիտասարդները արդյունավետորեն են ներկայանում Լիդերների ակադեմիայում
06.07.2015 | 19:16

Հուլիսի 3-5-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Աղվերանում անցկացված «Լիդերների ակադեմիա Հայաստանում» ծրագրին, որը կազմակերպել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (ԿԱՀ)՝ Հոլանդիայի քաղաքական հիմնադրամների և կուսակցությունների հետ համատեղ(Հոլանդական ազատական կուսակցություն (ՀԱԿ), Մաքս վան դեր Շտոլ հիմնադրամ(ՄՇՀ) և Էդուարդո Ֆրայ հիմնադրամ(ԷՖՀ)):

Ծրագրի շրջանակներում նախատեսված էին սեմինարներ խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների երիտասարդ լիդերների համար:
Այն մեկնարկեց փորձագետների բացման խոսքով, այնուհետև սեմինարի անցկացման և կարծիքների փոխանակման կանոնների ներկայացմամբ:

Ծրագիրը բաղկացած էր 4 հիմնական մասերից: Առաջին մասում խոսվեց անհատի արժեքներից և երիտասարդների գործազրկության թեմայով ընթերցվեցին զեկույցներ, որոնք ներկայացնում էին խնդիրը քրիստոնեադեմոկրատական գաղափարախոսության, սոցիալիզմի և լիբերալիզմի տեսանկյուններից: 2-րդ մասում երիտասարդները ծանոթացան դերակատարների ներգրավվածության և ռազմավարական պլանի SWOT վերլուծությանը, ուժեղ և թույլ կողմերի վերհանման հմտություններին և դրան համապատասխան ունեցան գործնական աշխատանք:
Ծրագրի 3-րդ մասում ռազմավարությունից անցում կատարվեց դեպի հաղորդակցման ուղերձները, ներկայացվեցին ուղերձների ձևակերպման և հանրայնացման տեսական և գործնական նրբությունները: Եզրափակիչ 4-րդ մասում երիտասարդները ծանոթացան արդյունավետ հաղորդակցության կանոններին, բաժանվեցին խմբերի և 1 րոպեանոց հոլովակի դիտումից հետո գործնական աշխատանք կատարեցին:

Ծրագրի ավարտին ամփոփվեցին սեմինարի արդյունքները, հնչեցին եզրակացությունները և գնահատումներ իրականացվեցին ծրագրի բովանդակային և կազմակերպչական կողմերի վերաբերյալ:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ