Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կասիլյասը հանդես կգա «վիշապների» կազմում

Կասիլյասը հանդես կգա «վիշապների» կազմում
10.07.2015 | 10:58

Տասնվեց տարի Մադրիդի «Ռեալին» հավատարմորեն ծառայած Իկեր Կասիլյասը տեղափոխվում է պորտուգալական «Պորտու»: Թեպետ Կասիլյասի մակարդակի դարպասապահը, ով հայտնի է նաև մարդկային իր բարձր որակներով, սկզբունքորեն ոչ մի ակումբի հետ էլ խնդիրներ չի ունենա, բոլոր դեպքերում «Պորտուն» նրա համար շատ բաներով իսպանական միջավայր է: Այստեղ են հանդես գալիս իսպանացի յոթ ֆուտբոլիստներ՝ չհաշված գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգի գործոնը, ով նույնպես ազգությամբ իսպանացի է:
Արդեն հայտնի է լեգենդար դարպասապահի հրաժեշտի արարողության օրը: Այն կայանալու է հուլիսի 10-ին, հանրահայտ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Արքայական ակումբի կազմում Կասիլյասը հինգ անգամ արժանացել է երկրի չեմպիոնությանը, երկու անգամ` գավաթին, երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Ազգային ընտրանու կազմում նա Եվրոպայի կրկնակի, աշխարհի չեմպիոն է եղել` դրանում ունեցած իր ծանրակշիռ վաստակով: Կասիլյասը հինգ անգամ հռչակվել է մոլորակի լավագույն դարպասապահ:
«Պորտու»-ում նրա տարեկան աշխատավարձը կկազմի 2,5 միլիոն եվրո: Սակայն սա ամբողջը չէ: «Ռեալի» հետ դարպասապահի պայմանագիրը կնքված էր մինչև 2017 թիվը, իսկ սա նշանակում է, որ արքայականը ֆինանսական պարտավորություններ ունի արդեն իր նախկին ֆուտբոլիստի նկատմամբ: Հարկերը հանած` «Ռեալից» նա տարեկան կստանա ևս չորս միլիոն եվրոյի չափ գումար:
Ինչ վերաբերում է արքայական ակումբի նոր դարպասապահի հարցին, ակումբը վաղուց էր թիրախի տակ առել անգլիական «Մանչեստր Յունայթեդի» երիտասարդ դարպասապահ Դավիդ դե Խեային. նա երկար ժամանակների համար հաշվարկված «պրոյեկտ» է: Նաև՝ ազգային ընտրանու առումով: Այնպես որ դե Խեան չի գալիս միայն Մադրիդի «Ռեալ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ