Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մաղթենք հաղթական մասնակցություն

Մաղթենք հաղթական մասնակցություն
28.07.2015 | 12:23

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել են Եվրոպայի օլիմպիական պատանեկան ամառային 13-րդ խաղերը, որոնց մասնակցում է աշխարհամասի շուրջ հիսուն երկրի մոտ չորս հազար մարզիկ-մարզուհի: Քսաներեք մարզիկ-մարզուհիով մասնակցում ենք նաև հայերս՝ առաջնության դափնին վիճարկելով վեց մարզաձևում՝ թենիս, լող, աթլետիկա, հեծանվային սպորտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո (մրցումներն անցկացվում են ինը մարզաձևից): Մեր պատվիրակներին մաղթենք հաղթական մասնակցություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ