Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեկ քայլ առաջ

Մեկ քայլ առաջ
28.07.2015 | 12:24

Հիրավի նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել նորանկախ Հայաստանի բասկետբոլի պատմության մեջ: Անդորայում կայացած տասնվեց տարեկանների Եվրոպայի առաջնությունում մեր աղջիկները C դիվիզիոնի առաջին ենթախմբում տոնել են երկու հաղթանակ՝ պարտության մատնելով Ջիբրալթարի և ՈՒելսի իրենց հասակակիցներին, մարտական ելույթ ունեցել նաև կիսաեզրափակչում (հաղթել են Մալթայի ընտրանուն) ու արդեն իսկ նվաճել B դիվիզիոն տեղափոխվելու իրավունքը: Հայաստանի հավաքականին մրցումներին նախապատրաստել էր մարզիչ Վահագն Հարությունյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ