Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Պատիվ եմ պահանջում

Պատիվ եմ պահանջում
31.07.2015 | 11:51

Տիարք՝ տարածքային ինքնակառավարման և արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ և Մարդու իրավունքների պաշտպան ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, ԱԺ մեծամասնական պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ և տիար անհայտ ստահակ, Երևանի 15, 17 զանգվածների, Նազարբեկյան և Սիլիկյան թաղամասերի բազմահազար բնակչության, ինչպես նաև նշյալ տարածաշրջանի կատուների, շների և առնետների անունից պատիվ եմ պահանջում։ Եվ այսպես, օրեր առաջ, ավելի ստույգ հուլիսի 28-ին, 00.05-00.07 րոպեներին Շիրազի փողոցի ձախափնյա հատվածում կառուցված առանձնատներից մեկի բակից ոմն հակահայ և, առհասարակ, հակամարդ հրավառություն էր կազմակերպել։ Առանձնատնային թաղամասի աշխարհագրական կենտրոնում տուֆաշեն հոյակապ առանձնատներ կան, ըստ չարասիրտ լեզուների՝ դրանք պատկանում են նախկին մենաշնորհատեր-գործարար, բայց վաղուց ի վեր քաղաքական գործունեությամբ զբաղվող, ճանաչված քաղաքական տեսաբան և նշանավոր վերլուծաբան Սամվել Լիմինդրի Ալեքսանյանին։ Այ այստեղից էլ ստահակ հակահայ-հակամարդը դղրդացրեց երկիր և երկինք, քնից կտրեց շուրջ 113 հազար ՀՀ քաղաքացու, սակայն նրանց ¥նաև իմ¤ ոսկյա երազանքն անկատար մնաց, հրավառություն, այո՛, եղավ, սակայն առանց դրամատիկական որևէ հետևանքի։ Այսինքն, ոչ շրջակա ծառերն ու խոտածածկը այրվեցին, ոչ էլ, բնականաբար, ծուխն ու մուրը երկինք ժայթքելով լրացուցիչ համ ու հոտ տվեցին նշյալ իրադարձությանը։ Այնինչ Մյասնիկյան պողոտայում հպարտորեն դիրքավորված «Վենետիկյան պալատ» և «Արքայաձոր» ռեստորանային համալիրներում հուլիսի 18-ի և 25-ի կեսգիշերին մի իսկական սոդոմ-գոմոր էր, հրավառվում էր շրջակայքը, ահաբեկված ծեր ու մանուկ լքել էին անկողիններն ու հիանում էին թե՛ խնջույքավոր-հրավառողների, թե՛ ԱԻՆ-ի մարտական-հրդեհաշեջ հաշվարկների մարտիկների նվիրական գործողություններով։ Այնպես որ, աչալուրջ հետևեք, որ մեր տարածաշրջանում էլ կեսգիշերային հրավառությունները կազմակերպվեն մարդավայել և ընթանան բնականոն հունով, այսինքն՝ հրավառեն շրջակա բնաշխարհը։ Սպասում ենք հույսով լեցուն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ