Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ավարտվեց առաջնությունը

Ավարտվեց առաջնությունը
31.07.2015 | 12:24

Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում կայացել է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի թիմային ու անհատական առաջնությունը: Մասնակցել է 55 մարզուհի՝ Երևանից, Գյումրիից, Կապանից: Թիմայինում հաղթել է գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը, երկրորդ ու երրորդ տեղերը բաժին են հասել Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի ու Երևանի Կենտրոն համայնքի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի թիմերին:
Անհատական պայքարում սպորտի վարպետի ծրագրով պատվո պատվանդանի վերին հարթակին է կանգնել Լիլիթ Հարությունյանը (գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց): Նրան հաջորդել են Միլենա Հովհաննիսյանը, երրորդ տեղը գրաված Սոնա Հարությունյանն ու Ռիմա Հովհաննիսյանը (երեքն էլ Երևանի Կենտրոն համայնքի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաներ են): Սպորտի վարպետի թեկնածուի ծրագրով առաջին տեղը կիսել են Ռոզա Ադամյանն ու Լիլի Հակոբջանյանը: Երկրորդը եղել է Լիդիա Նազարյանը, երրորդը՝ Էմմա Պետրոսյանը: Մրցանակային եռյակը կազմած բոլոր մարզուհիները ներկայացնում են Երևանի Կենտրոն համայնքի մանկապատանեկան համալիր մարզադպրոցը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ