Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ստեփան Դեմիրճյանը հանուն «Հայկական վերածննդի»

Ստեփան Դեմիրճյանը հանուն «Հայկական վերածննդի»
31.07.2015 | 16:49

Հնարավոր է, որ առաջիկայում Արթուր Բաղդասարյանի ստեղծած միավորմանը անդամակցի ՀԺԿ-ն, որ ՀԱԿ դաշինքի լուծարումից և ՀԱԿ կուսակցության ստեղծումից հետո միակ կուսակցությունն է, որը շարունակում է համագործակցությունը ՀԱԿ-ի հետ: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը շարունակում է մնալ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մշտապես կարևորել է Ստեփան Դեմիրճյանի ներկայությունը ՀԱԿ խմբակցությունում: Աշնանը ՀԺԿ ղեկավարը կարող է դուրս գալ ՀԱԿ խմբակցությունից: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է «Հայկական վերածնունդի» ֆինանսավորողը, իսկ Ստեփան Դեմիրճյանը և Արա Աբրահամյանը կապված են խնամիական կապերով՝ Դեմիրճյանի դուստրն ամուսնացած է Արա Աբրահամյանի քրոջ որդու հետ: Ստեփան Դեմիրճյանի համար ավելի նախընտրելի է լինել խնամու նախաձեռնած դաշինքում, քան Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ում:

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ