Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կայացավ վիճակահանությունը

Կայացավ վիճակահանությունը
25.09.2015 | 10:08

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում անցկացվել է Հայաստանի գավաթի 2015-2016 թթ. խաղարկության վիճակահանությունը: Պայքարին կմասնակցեն բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող բոլոր թիմերը: Մեկ քառորդ եզրափակչից մեկնարկող դիմակայություններում կհանդիպեն «Փյունիկ»-«Գանձասար», «ՈՒլիս»-«Բանանց», «Միկա»-«Շիրակ», «Ալաշկերտ»-«Արարատ» զույգերը:
Քառորդ եզրափակչի առաջին խաղերը կկայանան հոկտեմբերի 24-ին ու 28-ին, պատասխան հանդիպումները` նոյեմբերի 4-ին ու 25-ին: Գավաթի եզրափակիչ հանդիպումն անցկացվելու է 2016 թվականի մայիսի 4-ին:
Տեղեկացնենք նաև, որ փոխվել է սեպտեմբերի 27-ին կայանալիք Հայաստանի առաջնության ութերորդ տուրի «Միկա»-«Բանանց» հանդիպման ժամը: Նախապես հայտարարված 16.00-ի փոխարեն այն կկայանա ժամը 17.30-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ