Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ես կին եմ, ես՝ կղզի»

«Ես կին եմ, ես՝ կղզի»
05.11.2015 | 15:58

Ամերիկաբնակ արվեստաբան, բանաստեղծ ԹԱՄԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «Ես կին եմ, ես՝ կղզի»» գիրքը ներկայացվեց հայ ընթերցողի դատին: «Հայաստանում երբեք ոչինչ չեմ վաճառում: Գրքերը սովորաբար նվիրում եմ: Վերջին ժողովածուն վաճառվելու է Մոսկվայում և Նյու Յորքում»,- մեզ հետ զրույցում ասաց Թամարա Հովհաննիսյանը, ով ժամանակակից եվրոպական նկարիչների գործեր է ներկայացնում Կալիֆոռնիայի Քարմել քաղաքում իր տնօրինության տակ գտնվող ցուցասրահներում, ուր տեղ են գտել նաև հայ նկարիչների աշխատանքները:

«Նկարչությունը որպես հոգևոր նյութական արժեք դուք ներկայացնում եք արվեստասերներին, իսկ ի՞նչ եք անում, որպեսզի Ձեր գրքերը թարգմանվեն ու հասնեն ընթերցողին արտերկրում և հայրենիքում»,- մեր այս հարցին ի պատասխան ասաց, որ իր գրքերի հրատարակման, մասսայականացման, փիարի հարցերով բոլորովին չի զբաղվում. «Թեև ուզում եմ ընթերցողի հետ մտերմության եզրեր գտնել, ներկայացնեմ իմ գործերը, բայց պարտադրել չեմ կարող: Փառքը, անունը չես կարող գնել: Երևի կան կազմակերպություններ, որ պիտի զբաղվեն դրանով, ես այդ գործի համար մի քիչ երկչոտ եմ»:
Նշենք, որ Թամարա Հովհաննիսյանը բանաստեղծական 6 գրքի հեղինակ է, հրատարակության է պատրաստ էսսեների ժողովածուն, որտեղ ամփոփված են նրա՝ տարբեր տարիների գրական-գեղարվեստական դիմանկարները՝ նվիրված արվեստագետներին: Գիրքը լույս կտեսնի անգլերեն, հավանաբար կթարգմանվի ու կներկայացվի նաև հայ ընթերցողին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ