Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վերջը հիվանդանոցի դուռը տարան

Վերջը հիվանդանոցի դուռը տարան
13.11.2015 | 11:39

Նյարդային լարվածություն ախտորոշումով հոսպիտալացվել ու բժիշկների «տրամադրության տակ է անցել» ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, ով կոռուպցիոն հայտնի սկանդալի պատճառով կազմակերպության էթիկայի հանձնաժողովի որոշմամբ, ինչպես հայտնի է, իննսուն օրով մեկուսացվել է ֆուտբոլային տնտեսությունից: Չնայած գլխին կուտակված ամպերին՝ շվեյցարացի ֆունկցիոները վճռական է համաշխարհային ֆուտբոլի գլուխ վերադառնալու իր մտադրությունում` շատերին ցույց տալու համար, թե որտեղ են իրականում խեցգետինները ձմեռում: Համենայն դեպս ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրության նախաշեմին (նախատեսված է անցկացնել 2016-ի փետրվարի 26-ին) Բլատերը հասավ նրան, որ մասնակիորեն իր ճակատագիրը կիսի նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ ու ՖԻՖԱ-ի փոխնախագահ Միշել Պլատինին, ով Բլատերի ակտիվ քննադատողներից ու նրա պոստի հավակնորդներից մեկն էր ու է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ